Մոսկվայում մեկնարկել է Սարգսյան-Պուտին հանդիպումը
                        Մոսկվայում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
Հանդիպման ժամանակ  Սերժ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին՝  ԼՂՀ հարցում քաղաքական և դիվանագիտական ջանքերի համար:
Իր հերթին Պուտինը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է օրեր առաջ  Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկման մասին:
«Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը մենք չէինք կարողացել շրջանցել այդ  թեման, որի մասին դուք հենց նոր հիշատակեցիք»,- նկատել է Պուտինը: 
Ես, իհարկե, հաճույքով կտեղեկացնեմ ձեզ Բաքվում կայացած մեր բանակցությունների արդյունքների մասին,-- հավելել է ՌԴ նախագահը:
Նշենք, որ  օգոստոսի 8-ին Բաքվում  Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև հանդիպում էր տեղի ունեցել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

