211652_close_icon
views-count766 դիտում article-date 18:15 10-08-2016

Վարչապետին է ներկայացվել ԱԻՆ նոր մասնաշենքի վերակառուցման աշխատանքների ընթացքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ կառավարության ղեկավարին է ներկայացվել ԱԻՆ նոր մասնաշենքի վերակառուցման աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ նախատեսված ժամանակացույցի համապատասխան, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ շինաշխատանքների մեծ մասն արդեն իսկ իրականացվել է, ներկայում ավարտին են հասցվում ներքին հարդարման աշխատանքները: Նոր մասնաշենքն ունենալու է 4 հազար քմ. աշխատանքային տարածք, որտեղ կտեղակայվեն գերատեսչության տարբեր ստորաբաժանումներ: Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել ընթացիկ տարում: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է շուրջ մեկ միլիարդ դրամ: Շրջայցից հետո տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Աբրահամյանը կարևորել է շինաշխատանքների որակյալ իրականացումը և վստահություն հայտնել, որ ստեղծվող պայմանները ԱԻՆ աշխատանքներն առավել արդյունավետ կդարձնեն: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր