Brent նավթի գինը հատել է 45 դոլարի շեմը
Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի գնի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն այսօր 1 բարելի դիմաց բարձրացել է միագամից 1,74 տոկոսով՝ հատելով 45 դոլարի շեմը և կազմելով 45,05 դոլար։
Ինչպես հաղորդում է Tass-ը, զուգահեռաբար թանկացել է WTI տեխասյան թեթև նավթի գինը։ 1 բարելի դիմաց նրա սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմել է 42,56 ԱՄՆ դոլար։
Ավելի վաղ OPEC-ի նախագահ, Քաթարի էներգետիկայի նախարար Մուհամեդ բին Սալեհ ալ-Սադան կանխատեսել էր, որ 2016 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակներում նավթի պահանջարկը տնտեսական ֆոնին մեծանալու է։
Նա պաշտոնապես հաստատել էր տեղեկությունը, որ սեպտեմբերի 26-28-ը Ալժիրում կայանալու է OPEC-ի անդամ պետությունների մասնակցությամբ Միջազգային էներգետիկ համաժողովը, որը կկրի ոչ պաշտոնական բնույթ։