211652_close_icon

Հրշեջներին հաջողվել է մարել Իրանի հյուսիսում գազատարի խոշոր հրդեհը

views-count3142 դիտում article-date 20:39 06-08-2016
Իրանում խոշոր գազատարներից մեկում օրեր առաջացած տեղի ունեցած հզոր պայթյունից առաջացած խոշոր հրդեհը հրշեջ-փրկարարներին այսօր հաջողվել է մարել: Այդ մասին հայտնել է Հարավային շրջանային նավթային ընկերության ներկայացուցիչ Բիժան Ալիփուրը, փոխանցում է Fars գործակալությունը: Նա նշել է, որ պայթյունի հետևանքով 1 մարդ է զոհվել, ևս 4 հոգի ստացել են մարմնական տարբեր աստիճանի այրվածքներ: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ տեղի բնակիչները կարծել են, թե երկրաշարժ է տեղի ունենում և դուրս են եկել փողոցներ: Ներկա պահին պարզվում են պայթյունի պատճառները:

Նմանատիպ նյութեր