1602 դիտում
16:47 05-08-2016
ՄԻՊ-ն ընդունել է “Human Rights Watch” կազմակերպության ներկայացուցիչներին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային քննարկում է ունեցել «Human Rights Watch» միջազգային կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով ղեկավարի տեղակալ Ջեյն Բյուքենենի եւ նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիայի հետ:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է ոստիկանության կողմից թույլ տրված խախտումների, քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին տեղեկությունների հիման վրա մանրամասն ու հաշվետու քննություն իրականացնելու կարևորությունը: Պաշտպանը Ջ. Բյուքենենին եւ Գ. Գոգիային տեղեկացրել է, որ արդեն իսկ համապատասխան նյութերն ուղարկել է քրեական հետապնդման մարմիններին՝ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում դրանք քննարկելու նպատակով:
Քննարկվել է նաև ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, այդ ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները: Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման ուղղությամբ իր եւ իր աշխատակազմի գործունեությունը՝ կալանավորված կամ ձերբակալված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրության նպատակով:
«Human Rights Watch» միջազգային կազմակերպության ներկայացուցիչները կարեւորել են Պաշտպանի հետ հանդիպումը՝ պատրաստակամություն հայտնելով հետագայում ևս շարունակել համագործակցությունը:
Նմանատիպ նյութեր
1886 դիտում
21:16 03-08-2016
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետն ընդունել է «Human Rights Watch» միջազգային կազմակերպության պատվիրակներին
1982 դիտում
15:33 24-02-2017
Արման Թաթոյանը հանդիպել է Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչների հետ
1918 դիտում
18:38 28-05-2019
ԱՄՆ-ում մահացել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հիմնադիրը
Այս բաժնից
919 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
787 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
808 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը