5852 դիտում
10:57 05-08-2016
Գեորգի Կուտոյանը ազատվում է «տարեց» կադրերից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնանկությունների մասին ազդարարող լուրերի իսկական շքերթ էր: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանի պաշտոնանկության մասին լուրերի թանաքը դեռ չէր չորացել, երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի՝ երեկ ստորագրած հրամանագրով ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Ժողովուրդ»-ն այս տարվա մարտի 5-ին գրել էր, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը ցանկանում է «տարեց» կադրերից ազատվել, և հերթում առաջինը Հրանտ Եպիսկոպոսյանն է: Նույնիսկ լուրեր տարածվեցին, որ նա արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել և թոշակի է անցնելու, բայց հետագայում պարզ դարձավ, որ նա, այնուամենայնիվ, չէր ցանկացել հրաժարական ներկայացնել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հրանտ Եպիսկոպոսյանն իր ազատման մասին իմացել է հրամանագրի ստորագրվելուց հետո միայն: Կասկածից վեր է, որ եթե նա մարտին իմանար, որ իրադարձություններն այսպես կզարգանան, ապա հաստատ ինքնակամ և պատվով թոշակի կգնար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]
Նմանատիպ նյութեր
2089 դիտում
09:59 22-01-2021
Փաշինյանն անհաջողակ կադրերից չի ազատվում, այլ նոր պաշտոնների է նշանակում. «Ժողովուրդ»
1094 դիտում
10:26 17-01-2023
Տիգրան Խաչատրյանն ազատվում է նախորդի կադրերից․ «Ժողովուրդ»
1948 դիտում
10:25 19-06-2019
Իշխանություններն ազատվում են նախկին համակարգի փորձառու կադրերից․ «Փաստ»
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1825 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8901 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին