211652_close_icon
views-count751 դիտում article-date 17:03 17-03-2026

Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է

Հեղինակավոր Transfermarkt պորտալը ներկայացրել է Իսպանիայի Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների նոր տրանսֆերային արժեքները։ Գրում է armsport.am-ը:

Թարմացված տվյալների համաձայն՝ «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է 2,5 միլիոն եվրոյով և ներկայումս գնահատվում է 10 միլիոն եվրո։

Վնասվածքների պատճառով բաց թողած բարդ ժամանակահատվածից հետո ֆուտբոլիստը կրկին սկսել է կայուն խաղաժամանակ ստանալ իր ակումբում։

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կսզմում Լա լիգայում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Փոխարենը նա 1 գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղարկությունում, որտեղ մասնակցել է 4 հանդիպման։

Նմանատիպ նյութեր