1999 դիտում
13:16 04-08-2016
Կլուծվի Բյուրեղավան քաղաքի գիշերօթիկ դպրոցի ուսուցչի տանը երկար տարիներ բնակվող բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրը
Կառավարությունն այսօր ընդունել է «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշում, որի նպատակը ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի գիշերօթիկ դպրոցի ուսուցչի տանը երկար տարիներ բնակվող բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է: Այդ բնակիչները գրություններով դիմել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն և խնդրել նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները մշտական բնակության վայր ունենալու նպատակով:
Կառավարությունը մեկ այլ որոշմամբ «Հայէկոնոմբանկ»-ի սեփականությունը հանդիսացող Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոց 3 հասցեում գտնվող բնակելի շենքը, ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասն ընդունել է որպես ՀՀ սեփականություն և նվիրել այնտեղ բնակվող ընտանիքներին:
«Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի» շրջանակում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները ՀՀ Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի միջոցով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Նմանատիպ նյութեր
3277 դիտում
14:32 21-11-2019
Ադրբեջանից 1988-1992 թթ. բռնի տեղահանված 112 հայ ընտանիքների բնակարանային հարցը կլուծվի
Այս բաժնից
385 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
796 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
688 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը