Լոնդոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած
Երեկ կեսօրին Լոնդոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով, ևս 50 մարդ հոսպիտալացվել է: Տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: 24-հարկանի շենքում հիմնականում ապրում էին Սուդանի քաղաքացիներ:
Ոստիկանությունը փակել է շենք տանող բոլոր փողոցները: Ուժեղացվել է անվտանգության ռեժիմը: