«Յուվենտուսը» մեկ օրում վաճառել է 2015/2016 մրցաշրջանի բոլոր աբոնեմենտները
Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» մեկ օրում վաճառել է Իտալիայի առաջնության տնային հանդիպումների բոլոր աբոնեմենտները:
Վաճառված աբոնեմենտների քանակը կազմել է 28 հազար: Նշենք, որ «Յուվենտուս Ստեդիում» մարզադաշտը տեղավորում է 41 հազար հանդիսական: