Գիտելիք, որի իմացությունը ցանկալի է
1․Կոպենհագենում տեղադրված հեքիաթի հերոսուհու նշանավոր քանդակի կրկնօրինակներ կան տեղադրված Ամստերդամում, Փարիզում, Հռոմում, Տոկիոյում, Սիդնեյում, Վանկուվերում և Սարատովում։
2․Ամերիկացի միլիոնատեր Քեյթ Բերդսել Ջոնսոնի պատվերով նկարված «Կնոջս սիրեկանները» կտավում պատկերված է 42 կատու։
3․Թավշյա հեղափոխությունից հետո Չեխոսլովակիայի անվանվան վերաբերյալ («Չեխո-Սլովակիա») չեխական և սլովակական ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել «պատերազմ»։
4․Մարոկկոյում գտնվող Հերկուլեսի քարանձավները ընդարձակվել են դրա պատերից աղացաքարի անիվներ սարքելու և այդ տարածքներում աճող ձիթապտղից ձեթ սարքելու համար։
5․Գինեսի գրքում գրանցված աշխարհի ամենափոքր զբոսայգու տրամագիծն ընդամենը 61 սանտիմետր է, իսկ մակերեսը՝ 0,292 մ2։