Արգելափակում վերելակում
Հուլիսի 30-ին, ժամը 19.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եր. Քոչարի փողոցի թիվ 13 շենքի 2-րդ մուտքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են վերելակի դուռը. ներսում եղել է 1992 թ. ծնված Դ. Մ.-ը:
Տեղեկություն է ստացվել, որ խափանվել է նաև 4-րդ մուտքի վերելակը, քաղաքացիները արգելափակվել են ներսում:
Փրկարարները բացել են վերելակի դուռը. ներսում եղել է 1955 թ. ծնված Ռ. Պ.-ը:


