Արգելափակում վերելակում
Հուլիսի 17-ին, ժամը 15.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 28/1 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները վերելակից դուրս են բերել Ս. Մ.-ին (ծնվ. 1954թ.):


