Պայթյուն Թուրքիայի հյուսիս-արևելքում․ տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան
                        Ինչպես հայտնում է haqqin.az-կայքը, Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Բինգյոլ քաղաքում ահաբեկիչները պայթեցրել են բեռնակիր երկաթուղային գիծը։ Այս մասին հայտնում է  Haber 7 թերթը։
Ահաբեկիչները  երկաթուղին ականապատել են ինքնաշեն պայթուցիկներով և հեռակառավարման վահանակով ղեկավարել այն Բեյհան և Սուվերն կայարանների միջակայքում։
Տուժածների մասին դեռևս տեղեկություններ  չեն հայտնել։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

