211652_close_icon
views-count2707 դիտում article-date 19:45 28-07-2016

Դեսպան Բաղդասարյանը հավատարմագրերը հանձնեց Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 28-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանն իր հավատարմագրերը հանձնեց Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Իտալիայի նախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան` հավաստիացնելով, որ Իտալիայի պետական ատյաններն իրենց աջակցությունը կբերեն Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին: Դեսպան Բաղդասարյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունը էլ ավելի խորացնելու ու ամրապնդելու ուղղությամբ: Երկուստեք ընդգծվեց, որ երկու ժողովուրդների պատմական սերտ կապերն ու ընդհանուր արժեհամակարգը, ինչպես նաև Իտալիայում դարերի ներկայություն ունեցող հայ համայքը կարևոր հիմք են հանդիսանում Հայաստանի և Իտալիայի միջև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր