211652_close_icon
views-count43933 դիտում article-date 17:52 28-07-2016

Դաժան ու ողբերգական դեպք Լոռու մարզում․ ժայռաբեկորը դարձել է 11-ամյա աղջկա մահվան պատճառ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 28-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստցվել, որ Ալավերդի քաղաքի, «Սանահին կայարան» կոչվող թաղամասի քարի հանք կոչվող տարածքում փլվել են հսկա քարեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան գնացել է հատապտուղ (մոշ) հավաքելու, բարձրացել է քարերի վրա և ոտքերի արանքից գլորվել են քարերն ու արդյունքում քարերի տակ է մնացել և տեղում մահացել 11-ամյա Գալյա Դանիելյանը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ և Ալավերդու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 1 մարտական հաշվարկ, հերթափոխի պետ Սարգիս Երիցյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև շտապօգնության 1 բրիգադ։ Ժամանել է նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի ավագ քննիչ՝ Դավիթ Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր