WikiLeaks-ի հիմնադիրը ԱՄՆ-ի նախագահի քվեարկությունը համեմատել է խոլերայի ու հոնորեայի հետ
Սկանդալային բացահայտումներով հայտնի WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները համեմատել է խոլերայի ու հոնորեայի հետ, հաղորդել է Democracy Now հեռուստաալիքը:
«Դուք հարցնում ենք ինձ՝ խոլերա՞ն եմ գերադասում, թե՞ հոնորեան: Ինձ դրանցից և ոչ մեկը դուր չի գալիս»,-հայտարարել է նա՝ պատասխանելով սոցհարցումների արդյունքները մեկնաբանելու խնդրանքին, ըստ որոնց՝ Թրամփը 5 տոկոսով գերազանցում է Քլինթոնին:
Վերջինի խոսքով՝ ԱՄՆ-ում քաղաքականությունն աշխատում է հետևյալ կերպ. ցանկացած կուսակցություն, հայտնվելով իշխանության գլուխ, շատ արագ միաձուլվում է բյուրոկրատիային: