211652_close_icon
views-count2839 դիտում article-date 13:43 26-07-2016

Մեսիի վարսավիր. Լիոնելը ժամանակի ընթացքում ավելի համարձակ է դառնում

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի վարսավիրը`Արիել Բերմուդեսը մեկնաբանել է ֆուտբոլիստի [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/25/91288/]կերպարանափոխությունը[/url]: Հիշեցնենք, որ Մեսին մազերը սպիտակ է ներկել: «Ժամանակի հետ Մեսին փոխվում է որպես անհատ և ավելի համարձակ դառնում իիր որոշումներում: Նրան դուր եկավ նոր սանրվածքը: Նա նաև որոշել է միրուք աճեցնել: Մի քանի անգամ տեսել եմ նրան միրուքով, դա նրան ավելի տղամարդկային է դարձնում: Ես մտածում եմ, որ դա լավ տարբերակ է: Ինչ վերաբերում է մազերին, ապա մենք որոշեցինք կիրառել մոխրագույն և բաց գույները, որոնք այժմ մոդա են Եվրոպայում», ասել է վարսավիրը:

Նմանատիպ նյութեր