211652_close_icon
views-count3108 դիտում article-date 15:49 26-07-2016

Կալանավորվել է Ստամբուլի նախկին նահանգապետը

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո ոստիկանությունը կալանավորել է նաև Ստամբուլի նախկին նահանգապետ Հուսեին Ավնի Մութլուին: Այդ մասին հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը: Մութլուն ձերբակալվել է իր տան խուզարկությունից հետո: Հեռուստաալիքի տվյալներով՝ նա մեղադրվում է իսլամի քարոզիչ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ 1 հակառակորդը համարվող Ֆեթուլահ Գուլենի գործունեությանը աջակցելու մեջ: Մութլուն Ստամբուլի նահանգապետի պաշտոնին էր նշանակվել 2010 թվականին և ազատվել պաշտոնից 2014 թվականին:

Նմանատիպ նյութեր