ԱՄՆ Պետդեպը՝ Թուրքիայում լրագրողների ձերբակալության մասին
Միացյալ Նահանգների իշխանությունները խստորեն դատապարտել են նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած մի շարք հայտնի լրագրողների ձերբակալման փաստը, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
«Մենք ուշիուշով հետևում ենք նրան, որ թուրքական ոստիկանությունը ողջ երկրում ռեյդեր է անցկացրել և ձերբակալել լրագրողների: Կարծես թե թիրախը եղել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներւը, ովքեր բացահայտ կերպով քննադատել են կառավարությանը: Որպես Թուրքիայի բարեկամներ և դաշնակիցներ՝ մենք կոչ ենք անում երաշխավորել, որ նրանց գործողությունները չեն խախտի երկրում ժողովրդավարության հիմնարար սկզբունքները»,-շեշտել է Փսակին: