Մամոնտները եղել են քարի դարում ապրող մարդու ժամանակակիցը
Մամոնտների հիմնական մասը չափերով չէին գերազանցում ժամանակակից փղերին, բացառություն են կազմում Հյուսիսամերիկյան ենթատեսակը։ Նրա հասակը հասնում էր 5 մետրի իսկ քաշը՝ 12 տոննայի։
Գաճաճ տեսակները մոտ 2 մետր էին և կշռում էին 900 կգ։ Մամոնտները ժամանակակից փղերից տարբերվում եին ավելի խոշոր իրանով, կարճ վերջույթներով, երկար ու խիտ մազածածկով և երկար, կլորացած ժանիքներով։ Ժանիքները ծառայում եին ձմռանը ձյան տակից սնունդ հայթհայթելու համար։
Մամոնտների սեղանատամները լավ հարմարեցված էին կոշտ սնունդը մանրացնելու համար։