211652_close_icon
views-count2273 դիտում article-date 19:15 23-07-2016

Խարդախության մեղադրանքով հետախուզվող՝ «Զվարթնոց» օդանավակայանում

Հուլիսի 22-ին, ժամը 21.25-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել և բերման են ենթարկել 1957 թ. ծնված Արթուր Ե.-ին, որը 2014 թ. նոյեմբերի 22-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Նմանատիպ նյութեր