8106 դիտում
21:34 27-03-2020
Դադարեցվում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը
Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՌԴ կառավարության որոշմամբ՝ «Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից։
Բացառություն են կազմելու օտար երկրներից ՌԴ քաղաքացիների փոխադրումը Ռուսաստան՝ համաձայն ՌԴ ԱԳՆ կողմից կազմված քաղաքացիների ցուցակի, և օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ վերադարձն ապահովող չվերթները՝ ըստ նախապես գնված տոմսերի։
Հորդորում ենք ՀՀ վերադարձի համար տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին անմիջապես կապ հաստատել ավիաընկերության հետ:
Նմանատիպ նյութեր
2208 դիտում
13:29 22-07-2016
Թուրքիայի ու Ռուսաստանի միջև այսօրվանից վերականգնվում է կանոնավոր ավիահաղորդակցությունը
3957 դիտում
13:29 08-02-2017
ԼՂՀ ՄԻՊ. «Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ»
Այս բաժնից
595 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
898 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1927 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է