211652_close_icon
views-count734 դիտում article-date 19:45 21-07-2016

Մարզական մրցաշար` Շախմատի միջազգային օրվա առթիվ

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով, Շախմատի միջազգային օրվա առթիվ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի այգում կազմակերպվել էր շախմատի, նարդու և շաշկու մրցաշար: Մարզական այս միջոցառմանը մասնակցում էին Երևան քաղաքի ոստիկանության աշխատակիցներ, Ավան և Նոր Նորքի վետերանների խորհրդի անդամներ, ավանցի երեխաներ, ծնողներ և բնակիչներ: Հաղթող թիմերը Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի անունից ստացել են վկայագրեր: Առաջիկայում կկազմակերպվեն նույնպիսի միջոցառումներ`տարբեր մարզաձևերից: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր