Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել. կան ձերբակալվածներ
ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքում երկրի նախագահի թեկնածու, հանրապետական, միլիարդատեր Դոնալդ Թրամփի դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններ են վիրավորվել, հաղորդում է Ria Novosti-ն:
Ակցիան տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քաղաքում ընթանում էր Հանրապետական կուսակցության նիստը:
Ցուցարարները փորձել են մարզադաշտի մուտքի մոտ այրել ամերիկյան դրոշը և տեղի է ունեցել բախում ոստիկանների հետ: Հրշեջները մարել են կրակը: Ձերբակալվել է 17 ցուցարար:
Հիշեցնենք, որ նախօրեին հանրապետականները քվեարկություն անցկացրեցին, որի արդյունքներով էլ Դոնալդ Թրամփը պաշտոնապես կառաջադրվի կուսակցության կողմից երկրի նախագահի պաշտոնում: