Եգիպտական սֆինքսն ունեցել է հունական տարբերակ
Սֆինքսի գաղափարը հույները փոխառել են եգիպտացիներից։ Հունական դիցաբանությունում համարվում է, որ սֆինքսը հրեշային արարածներ Տիփոնի և Եքիդնայի ծնունդ է և ավերածությունների չար դեմոն։
Այստեղ սֆինքսն ունի կնոջ գլուխ և իրան, առյուծի մարմին, արծվի թևեր և օձի գլխով ավարտվող պոչ։
Հույները նաև համարում էին, որ Սֆինքսը ծնվել է Հունաստանից դուրս` Եթովպիայում։ Սֆինքսը եղել է Քիոս անտիկ քաղաք-պետության խորհրդանիշը և եղել է կնիքների և մետաղադրամների դիմերեսների վրա մ.թ.ա. 6-րդ դարից մինչև մ.թ. 3-րդ դարը։