7840 դիտում
14:04 17-07-2016
Նրանք ոչ թե ընդդիմություն են, այլ դիվերսիոն խմբեր են. Վարդան Դևրիկյանը զինված խմբի մասին. tert.am
Գրականության ինստիտուտի տնօրեն, Արցախյան պատերազմի մասնակից Վարդան Դևրիկյանը [url=http://www.tert.am/am/news/2016/07/17/Vardan/2081785]Tert.am[/url]-ի հետ զրույցում անդրադարձավ մի խումբ զինված անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելուն և բռնության սպառնալիքով այնտեղ գտնվող անձանց պահելուն:
Նա նշեց, որ ոչ մի արդարացում չի տեսնում այդ խմբի գործողություններում: «Եթե անուղեղ են այդ մարդիկ, պետք է նրանց մեկուսացնել: Մենք այսքան ժամանակ հպարտանում ենք, որ ներքին կայունություն ունենք, սակայն այս պահին այսպիսի բան միայն թուրքական դեսանտը կարող է անել Հայաստանում: Սա առողջ բանականությանը հակասող բան է»,-ասաց նա և նշեց, որ երբ աշխարհում իրավիճակն անկանխատեսելի է դառնում, Ադրբեջանն իրավիճակից օգտվում է:
«Սա արդարացում չունի, մարդկանց ուղեղն այնքան է այդ ատելությունը մթագնել, որ նրանք ոչ թե ընդդիմություն են, այլ դիվերսիոն խմբեր են: Չեմ հասկանում հատկապես այն մարդկանց, ովքեր ինչ-որ վաստակ ունեին, ժամանակին կռվել են»,- ասաց Վարդան Դևրիկյանը և նշեց, որ արդեն չի էլ հավատում, որ նրանք իսկապես պատերազմի մասնակից են եղել:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/07/17/Vardan/2081785]կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
2603 դիտում
13:13 29-07-2020
Վարդան Դևրիկյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում
1372 դիտում
19:21 13-04-2023
Մահացել է Վարդան Դևրիկյանը
Այս բաժնից
556 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ