Հունաստանը հրաժարվել է կատարել Անկարայի՝ թուրք զինվորականներին արտահանձնելու պահանջը
Հունաստանի դատարանը մերժել է 3 թուրք զինվորականներին արտահանձնելու թուրքական իշխանությունների պահանջը, հայտնում է Anadolu-ն։
Վերջիններս մեղադրվում են հուլիսին Թուրքիայում անցկացված ռազմական հեղաշրջման փորձին մասնակից լինելու մեջ։
Դատարանը նման որոշում է կայացրել՝ հայտարարելով, որ զինվորականների անվտանգությունը հայրենիք արտահանձնվելու դեպքում երաշխավորված չի լինի։
Այդ առնչությամբ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքը հիշեցրել է, որ Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ է հանդիսանում, և Անկարան հույս ունի, որ Աթենքը, այնուամենայնիվ, կարտահանձնի իր զինվորականներին։
Այսօր հունական դատարանը քննարկելու է ևս 5 թուրք զինվորականների արտահանձնման հարցը։