Էրդողանի հակառակորդ Գյուլենին ԱՄՆ-ը կարող է արտահանձնել Թուրքիային
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի բացառվում, որ գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին Միացյալ Նահանգներն արտահանձնի Թուրքիային:
Էրդողանը նշել է, որ հնարավորություններ կան՝ հասնելու Գյուլենի արտահանձնմանը, ով միջամտում է Թուրքիայի ներքին գործերին՝ նպաստելով երկրում իրավիճակի ապակայունացմանը: