Հարևան երկրում կարգուկանոնը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար. Տիգրան Բալայան
                        «Շարունակում ենք ուշադրությամբ հետևել ենք Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին»:
 Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել  Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
«Հարևան երկրում կայունությունը, կարգուկանոնը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման վրա կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Անցած գիշեր Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետևանքով զոհվածների թիվը հասել է 161-ի, 1400 մարդ վիրավորվել է: Ավելի քան 2800 մարդ էլ հեղաշրջմանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

