211652_close_icon
views-count4289 դիտում article-date 10:16 16-07-2016

Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով կա 60 զոհ

Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով զոհվել է 60 մարդ, տեղեկացնում է RBC-ն: Հեղաշրջման փորձի գործով ձերբակալվել է 754 մարդ: Նրանց թվում կան բարձրաստիճան զինվորականներ: Անկարայի ոստիկանությունը երկրորդ անգամ ուղղաթիռի ու կործանիչների հարձակմանն է ենթարկվել: Այդ հարձակման հետևանքով զոհվել է 17 ոստիկան: Նշենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո պաշտոնանկ է արվել 5 գեներալ և 29 գնդապետ: Թուրքիայի գլխավոր շտաբը այս պահին վերահսկվում է իշխանամետ ուժերի կողմից, սակայն հեղաշրջման կողմնակից որոշ խմբեր դեռ դիմադրություն են ցուցաբերում, հայտնում է РИА Новости-ն: [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/16/90552/]Հիշեցնենք[/url], որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է արվել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով՝ զինվորականների մի խումբ փորձել է տապալել երկրի կառավարությունը: Մայրաքաղաք Անկարայում հնչել են կրակոցներ: Ականատեսները պատմել են, որ քաղաքի վրայով թռչել են կործանիչներ ու ուղղաթիռներ: Միևնույն ժամանակ Ստամբուլում փակվել են Բոսֆորի և Սուլթան Մեհմեդ Ֆաթիհ կամուրջները, սակայն դրանից հետո կամուրջների վրայով տանկեր են անցել: Բացի այդ, թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ռազմական մի ուղղաթիռից կրակ է բացվել Անկարայում հետախուզական շտաբի շենքի ուղղությամբ: Այս պահին արգելափակվել են Twitter, Facebook սոցցանցերը և YouTube-ը:

Նմանատիպ նյութեր