211652_close_icon
views-count2747 դիտում article-date 21:49 15-07-2016

Նիսում տուժածներից 50-ը գտնվում են կյանքի և մահվան միջև. Ֆրանսուա Օլանդ

Նիսի ահաբեկչության ժամանակ տուժած 50 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Քաղաքային հիվանդանոց այցելելուց հետո երկրի ղեկավարը հայտնել է, որ այդ մարդիկ գտնվում են կյանքի և մահվան միջև: Օլանդի խոսքով` զոհերի և վիրավորների թվում շատ երեխաներ և արտասահմանցիներ կան: [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/15/90471/]Հիշեցնենք[/url], որ Ֆրանսիայի Նիս քաղաքում Բաստիլիի գրավման օրվա կապակցությամբ ընթացող միջոցառման ժամանակ բեռնատար ավտոմեքենան մեծ արագությամբ ընթացել է դեպի ամբոխը: Ահաբեկչությունը իրականացվել է Անգլիական ափի մոտ, որտեղ հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ դիտելու հրավառությունը: Ամբոխի մեջ մխրճվելուց հետո ավտոմեքենայի վարորդը սկսել է կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Կա 84 զոհ:

Նմանատիպ նյութեր