Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի ազդի ՄԱԿ-ին նրա անդամակցության վրա, սակայն բարձրացրեց հարց, թե ինչպես է լինելու մոլորակի ապագան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ Փարիզում անցկացված հանդիպումից հետո ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է FP-ն:
Նա կրկին նշել է, որ խորապես ցավում է բրիտանացիների որոշման համար, չնայած և հարգում է նրանց ընտրությունը՝ ժողովրդավարական տեսանկյունից ելնելով, և կրկին կոչ է արել եզրակացություններ անել՝ ստեղծված բարդ իրավիճակից ելնելով:
Օլանդը հավելել է, որ Ֆրանսիան մտադիր է աջակցել Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններին և տնտեսական, և միգրացիոն ու պաշտպանական տեսանկյուններից: