«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Սիրիայի Պամիրա քաղաքի գրավումը մեծ ողբերգություն է, սակայն իսկական ողբերգություն են Սիրիայի խաղաղ բնակչության ամենաօրյա տառապանքները: Այս մասին Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Օլանդը նշել է, որ պետք է գործեն, քանի որ վտանգի տակ են ոչ միայն պատմական հուշարձանները, այլև խաղաղ բնակիչները:
«Դա այն է, ինչ Ֆրանսիան արել է երկար ժամանակ», ավելացրել է Օլանդը: