2750 դիտում
22:00 15-07-2016
«Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք». ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է աշխատանքների կատարողականին նվիրված երկօրյա խորհրդակցությունը
Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է բանակային զորամիավորումների, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների կողմից 2016թ. առաջին կիսամյակի ընթացում իրականացված աշխատանքների կատարողականին նվիրված երկօրյա խորհրդակցությունը:
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում խորհրդակցությանը մասնակցում է ՊԲ հրամանատարական կազմը:
Խորհրդակցության ընթացքում բանակային կորպուսների հրամանատարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում կատարած աշխատանքների վերլուծությունը: Շեշտվել է, որ հաշվետու ժամանակահատվածում անցկացվել են ԶՈՒ պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները, ճամբարային հավաքներն ու դաշտային ելքերը, իրականացվել են ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստականության բարձրացմանը միտված մի շարք արտապլանային միջոցառումներ:
Առանձնակի ուշադրություն է դարձվել հանկարծակի ստուգումներին, որոնց ընթացքում վերհանվել է մարտական պատրաստականության և մարտական կիրառման պլանների իրատեսությունը, մարտական պատրաստության մի շարք առարկաներից անցկացվել են ստուգողական գործնական պարապմունքներ, անձնակազմի, սպառազինության և տեխնիկայի, նյութական միջոցների առկայության և վիճակի ստուգումներ: Այս ամենից զատ` զորամիավորումներում անցկացվել են առաջավոր փորձի ուսումնասիրման, փոխանակման և ներդրման բազմաթիվ միջոցառումներ:
Ամփոփելով զեկույցները` բանակային կորպուսների հրամանատարներն անդրադարձել են ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքներին, բարձրաձայնել են խնդրահարույց հարցեը, ներկայացրել խնդիրների կարգավորմանն ու շտկմանը միտված կոնկրետ առաջարկներ:
Խորհրդակցության շրջանակում հաշվետու զեկույցներով հանդես են եկել նաև ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ: Զեկույցներում ընդգծվել է, որ վարչություններն ու ենթակա ստորաբաժանումները կատարել են 2016 թվականի առաջին կիսամյակի պլանով նախատեսված բոլոր միջոցառումները, զինված ուժերի ստորաբաժանումները համալրվել են անհրաժեշտ սպառազինությամբ և ռազմական արդի տեխնիկայով: Ձեռնարկված քայլերի արդյունքում զգալիորեն բարձրացել է ստորաբաժանումների մարտունակությունն ու անձնակազմի պաշտպանվածությունը:
Խորհրդակցության մասնակիցները հանդես են եկել նաև առաջարկներով, որոնք առավելապես վերաբերում էին ապրիլյան մարտական գործողությունների վերլուծության արդյունքում առանձին պլանների ճշգրտմանը, ինժեներական և ամրաշինական կառույցների բարելավմանը և այս ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների կողմից իրականացվող ընթացիկ ու հեռանկարային ծրագրերին:
Ամփոփելով խորհրդակցության ընթացքում ներկայացված զեկույցները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերհանել է շտկման կարիք ունեցող խնդիրները, ներկաների ուշադրությունն է հրավիրել «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով ընթացող ուսումնական տարվա առավելագույն ուշադրություն պահանջող հետագա աշխատանքային ուղղությունների վրա։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1641 դիտում
16:41 04-03-2016
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը
7258 դիտում
21:06 29-11-2017
ՀՀ ԱԻ նախարարությունը հիշեցնում է. ջեռուցման շրջանը դիմավորենք պատրաստված և ապահով
Այս բաժնից
940 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
673 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1180 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան