1877 դիտում
19:00 14-07-2016
ՄԻՊ Արման Թաթոյանն ընդունել է Իրանի վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանում եւ Իրանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման խնդիրներին:
Կողմերը կարեւորել են երկու երկրների ինստիտուտների համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր՝ նախանշելով փոխգործակցությունը զարգացնելու հնարավոր ուղղություններ: Քննարկվել է նաեւ Իրանի՝ Հայաստանում անազատության մեջ գտնվող քաղաքացիների իրավական պաշտպանվածության հարցը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել երկկողմանի համագործակցությունը՝ համատեղ միջոցառումներ կազմակերպելու, դրանց կողմերի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու, մարդու իրավունքների խախտումների վերացմանն ուղղված առաջարկներ ներկայացնելու միջոցով:
Նմանատիպ նյութեր
1224 դիտում
17:32 14-07-2016
Վարչապետն ընդունել է Իրանի վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահին
2081 դիտում
20:14 04-07-2016
ՄԻՊ Արման Թաթոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության ղեկավարին
Այս բաժնից
562 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1267 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են
1114 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը