211652_close_icon
views-count1312 դիտում article-date 09:48 14-07-2016

Մի շարք բուհերի որոշ մասնագիտությունների անցողիկ միավորները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 15-ին պաշտոնապես կհրապարակվեն այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված դիմորդների ցուցակները։ Բայց մինչ այդ մեզ հաջողվել է ձեռք բերել մի շարք բուհերի որոշ մասնագիտությունների անցողիկ միավորները։ Մեր աղբյուրները նկատում են, որ առկա պատկերը բավականին մոտ է նախորդ տարվա անցողիկ շեմերին։ Բայց կան նաև տարբերություններ։ Օրինակ. Երևանի պետական համալսարանում իրավագիտություն մասնագիտության դեպքում 2012 թվականին վճարովի տեղի անցողիկ միավորը (այստեղ անվճար տեղ չկա) եղել է 50, նախորդ տարի 2015-ին 55 իսկ այս տարի՝ 52.5։ Միջազգային հարաբերությունների մասնագիտությամբ դարձյալ գոյություն ունեցող միայն վճարովի համակարգ ընդունվելու համար 2012 թվականին բավարար է եղել 48.25 միավորը. 2015-ին՝ 50.75-ը, իսկ արդեն այս տարի՝ շեշտակի ցածր՝ 46.5-ը։ Մաթեմատիկա մասնագիտության անվճար տեղերի անցողիկ միավորը 2012 թվականին եղել Է 33.25, 2015-ին՝ 35.25, իսկ 2016-ին՝ 38.25։ Վճարովի համակարգ կարելի էր ընդունվել 2012 թվականին՝ 22 միավորով. 2015-ին՝ 19-ով, 2016-ին՝ 24.25-ով: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի օրինակ՝ կառավարում մասնագիտության դեպքում վճարովի սովորելու համար անցողիկ միավորը 2012-ին եղել է 47.75, 2015-ին՝ 46, իսկ արդեն այս տարի 39.5։ Վերջին մի քանի տարիների ընթացքում անցողիկ շեմերը բավականին փոխվել են նաև Մանկավարժական համալսարանում։ 2012 ին, օրինակ, հայոց լեզու և գրականության մասնագիտությամբ անվճար համակարգում սովորելու համար անցողիկ միավորները եղել են 44.25, վճարովիում՝ 26։ Այս տարի դրանք համապատասխանաբար 34.75 և 18.5 են։ Մաթեմատիկայի դեպքոմ անցողիկ միավորները 2012 թվականին անվճար և վճարովի տեղերի համար եղել են 32.75 և 17 իսկ այս տարի՝ 24.5 և 19.5»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր