211652_close_icon
views-count4510 դիտում article-date 18:53 13-07-2016

Համաշխարհային Գիմնազիադայի մրցումային առաջին օրը հաջող էր հայ մարզիկների համար. առաջին մեդալը` Տրաբզոնում ընթացող Գիմնազիադայից

Ինչպես Տրաբզոնից տեղեկացրեց Գիմնազիադա 2016-ի Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ, դպրոցականների հանրապետական ֆեդերացիայի քարտուղար Արման Այվազյանը, համաշխարհային Գիմնազիադայի մրցումային առաջին օրը հաջող էր հայ մարզիկների համար: «Սուսերամարտի մրցումներում երեկ պայքարի մեջ մտան տղաները: Հայաստանը ներկայացնող Գյումրու մարզական քոլեջի սան Պարգև Ստեփանյանը ճկասուսերակիրների մրցավեճում ետ մնալով միայն Ֆրանսիայի և Թուրքիայի մարզիկներից՝ արժանացավ բրոնզե մեդալի: Այսօր պայքարի մեջ կմտնի ճկասուսերակրուհի Սեդա Գևորգյանը: Մրցումային երկրորդ օրը մեդալներ կխաղարկվեն նաև մեզ հետաքրքրող ազատ ոճի ըմբշամարտի և լողի մրցումներում: Հայաստանը Տրաբզոնում ներկայացված է 4 ազատ ոճային ըմբիշովև 2 լողորդով: Մեծ ակնկալիքներ կան հատկապես ըմբիշներից: Երեկ կայացավ նաև մրցումների հանդիսավոր բացումը: Տոնահանդեսին իմ առաջարկով Տրաբզոն քաղաքի Աթաթուրքի անվան մարզադահլիճ Հայաստանի դրոշը մտցրեց արցախցի ծանրաքաշ ձյուդոիստ Արման Ավանեսյանը»,- հաղորդեց Արման Այվազյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր