slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Տրաբզոնում ընթացող դպրոցականների 16-րդ Գիմնազիադայում մշակութային օր է հայտարարվել
211652_close_icon

Տրաբզոնում ընթացող դպրոցականների 16-րդ Գիմնազիադայում մշակութային օր է հայտարարվել

views-count2650 դիտում article-date 15:07 16-07-2016
Տրաբզոնում ընթացող դպրոցականների 16-րդ Գիմնազիադայում երեկ հանգստյան օր էր: Կազմակերպիչները հայտարարել էին մշակութային օր, և մասնակիցները շրջեցին Տրաբզոն քաղաքի տեսարժան վայրերով, իսկ երեկոյան տեղի ունեցավ համերգային ծրագիր: Հանգստյան օրը շատ արդյունավետ անցկացրին նաև պատվիրակության ղեկավարները: Բազմաթիվ հանդիպումներ տեղի ունեցան, որոնցից մեզ համար ամենակարևորը մեր պատվիրակության ղեկավար ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ, դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի քարտուղար Արման Այվազյանի և դպրոցականների համաշխարհային մարզական ֆեդերացիայի նախագահ, ֆրանսիացի Լորան Պետրինկայի հանդիպումն էր: Այն շատ հագեցած էր, և տևեց 1,5 ժամ: Մեր պատվիրակության ղեկավարը հանդիպման ընթացքում ներկայացրեց Հայաստանում դպրոցականների սպորտի քաղաքականությունը, վերջին տարիներին այս ոլորտում կատարած աշխատանքներն ու զգալի առաջընթացը: Արման Այվազյանի կողմից եղան նաև շատ կարևոր երկու առաջարկությունն էր: Առաջինը վերաբերում էր Հայաստանում մենապայքարային ձևերի աշխարհի առաջնություններ անցկացնելուն: Իսկ երկրորդը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի դպրոցականներին: Մեր պատվիրակության ղեկավարը հետևյալ ձևակերպմամբ. "Չչանաչված պետությունների դպրոցական տարիքի երեխաները չպետք է քաղաքականության զոհ դառնան, ուստի առաջարկում եմ, որ Լեռնային Ղարաբաղի և նպանատիպ իրավիճակում հայտնված այլ պետությունների դպրոցականներին նույնպես ընդգրկենք դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի կազմում և հաջորդ տարվանից սկսած թույլ տանք նրանց մասնակցել այս կարևոր ստուգատեսին" առաջ քաշեց շատ կարևոր հարց: Արման Այվազյանը նաև հավաստիացրեց, որ Լեռնային Ղարաբաղի դպրոցական սպորտը զարգանում է նույն տեմպերով, ինչպես աշխարհի շատ ճանաչված պետությունների դպրոցական սպորտը: "Լեռնային Ղարաբաղի մարզիկները մասնակցում են Հայաստանում անցկացվող բոլոր մարզական միջոցառումներին՝ որպես առանձին պետության մարզիկներ և ունեն բավարար մարզական պատրաստվածություն իրենց ուժերը չափելու միջազգային ասպարեզում: Իմ մանկավարժական փորձը թույլ է տալիս ասել, որ եթե մեկ 30 հոգանոց դասարանում կա դաստիարակության գործընթացից դուրս մնացած գեթ մեկ աշակերտ, նա կարող է խաթարել ամբողջ դասարանի կրթության գործընթացը: Այդ իսկ պատճառով, մենք լինելով համաշխարհային ֆեդերացիայի անդամներ, կրելով պատասխանատվություն աշխարհի բոլոր դպրոցականների ֆիզիկական դաստիարակության զարգացման համար՝ պարտավոր ենք ընդլայնելու մեր շարքերը՝ ներգրավելով աշխարհի բոլոր երեխաներին, առանց քաղաքական ետին մտքի",-առաջարկեց մեր պատվիրակության ղեկավարը: Նրան ի պատասխան Լորան Պետրինկան ասաց. "Ես արդեն 5 տարի է հետևում եմ Հայաաստանի դպրոցական սպորտի զարգացման ընթացքին և ողջունում եմ Ձեզ ինչպես Հայաստանում, այնպես էլ համաշխարհային դպրոցական սպորտում կատարած զգալի աշխատանքների և ձեռքբերումների համար, որի արդյունքն է վերջին երկու Գիմնազիադաներում հայ մարզիկների հաջողությունները: Ես որպես նախագահ ամեն ինչ կանեմ, որպեսզի Հայաստանը, հանդիսանալով հին պատմական երկիր, կարողանա իր մոտ անցկացնել առանձին մարզաձևերի աշխարհի առաջնություններ: Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի դպրոցականների մասնակցությանը, մենք այդ հարցը կբարձրացնենք սույն թվականի դեկտեմբերին Հնդկաստանում կայանալիք միջազգային ֆեդերացիայի նախագահության նիստի ժամանակ, որի պատասխանող կողմը կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունը: Խնդրեց նաև պատրաստել հինգ րոպեանոց տեսահոլովակ Լեռնային Ղարաբաղի և այնտեղ իրականացվող մարզական միջոցառումների մասին, որը կներկայացվի նիստի ժամանակ: Վերջում նշեց, որ ամենայն հավանականությամբ Լեռնային Ղարաբաղի դպրոցականներին որպես առանձին պետության ներկայացուցիչներ կթույլատրվի մասնակցել միջազգային մրցումներում, բայց նախագահության նիստերում իրենց շահերը կպաշտպանի Հայաստանի ներկայացուցիչը":

Նմանատիպ նյութեր