slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ոսկե մեդալների ավար՝ Տրաբզոնում ընթացող դպրոցականների 16-րդ Գիմնազիադայում
211652_close_icon

Ոսկե մեդալների ավար՝ Տրաբզոնում ընթացող դպրոցականների 16-րդ Գիմնազիադայում

views-count2875 դիտում article-date 09:48 15-07-2016
Տրաբզոնում ընթացողդպրոցականների 16րդ Գիմնազիադայում երեկ հիանալի հանդես եկան Հայաստանի մարզիկները: «Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում Հայաստանի 4 ըմբիշներից երկուսը արժանացան ոսկե մեդալի, իսկ մյուս երկուսը կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: 46 կգ քաշային Սամվել Աղաջանյանը հաղթելով Թուրքիայի, Ֆրանսիայի և Հնդկաստանի ըմբիշներին՝ հռչակվեց Գիմնազիադայի չեմպիոն: Նրա հաջողությունը կրկնեց 50 կգ քաշային Սամվել Հակոբյանը: "Ծանր" Սամվելին հաջողվեց գետնել վրացի, հնդիկ և թուրք ըմբիշներին: 66 կգ քաշային, ախուրյանցի Հարություն Ալեքսանյանը մրցեց Ֆրանսիայի, Հնդկաստանի, Վրաստանի և Թուրքիայի ըմբիշների հետ ու արժանացավ բրոնզե մեդալի: Ընդամենը մեկ պարտություն կրելով՝ Արսեն Սարգսյանը 84 կգ քաշային կարգում նույնպես արժանացավ բրոնզե մեդալի: Ըմբշամարտի մարզադահլիճում գտնվող Հայաստանի մեծաքանակ պատվիրակությունը դեռ չէր հասցրել լիարժեք վայելել գրանցված հաջողությունը, երբ ուրախալի լուր ստացվեց նետաձգության մրցումներից: Արման Ապրեսյանը զուգակցելով ֆրանսուհի Մարի Լորյանի հետ՝ միջազգային խառը զույգերի պայքարում նվաճեց ոսկե մեդալ»,-ասաց ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը: Հիշեցնենք, որ մրցումների առաջին օրը սուսերամարտիկ Պարգև Ստեփանյանը նվաճել էր բրոնզե մեդալ, իսկ մրցումների երկրորդ օրը, նրա հաջողությունը կրկնեց ճկասուսերակրուհի Սեդա Գևորգյանը: Չորս մեդալ էլ (2 արծաթե 2 բրոնզե) երեկ նվաճել էին ազատ ոճի ըմբիշները: Հաջող է հանդես եկել նաև մարմնամարզիկ Ժորա Սմբատյանը, ով մասնակցած երեք գործիքներից՝ օղակներ, նժույգ թափեր, ազատ վարժություններից երկուսում նվաճել է եզրափակչի ուղեգիր: Օղակների վարժությունում վաստակելով 13, 650 միավոր՝ բաժանել է 3-4-րդ տեղերը, իսկ նժույգ թափերում վաստակելով 12, 9 միավոր՝ գրավել է 6-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր