211652_close_icon

Բռնցքամարտի ԱԱ․ մրցումային 4-րդ օրը հաջող է մեկնարկել Հայաստանի համար

views-count1342 դիտում article-date 21:01 07-12-2025
Բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային 4-րդ օրը հաջող է մեկնարկել Հայաստանի հավաքականի համար։

63.5 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Հովհաննիսյանը վստահ ելույթ է ունեցել՝ առավելության հասնելով Հնդկաստանը ներկայացնող Շուբամի նկատմամբ։ Այս հաղթանակով Հովհաննիսյանը հաջող սկիզբ է ապահովել մեր ընտրանու համար։

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները պայքարի մեջ կմտնեն երեկոյան մրցահերթում։ Ժամը 21:00-ից սկսած իրենց մենամարտերը կանցկացնեն 57 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն ու 71 կգ քաշային Արարատ Հարությունյանը։

Նմանատիպ նյութեր