211652_close_icon
views-count2556 դիտում article-date 13:42 13-07-2016

Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը մաքրվել է քարաբեկորներից

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին` առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում: Խոշոր ժայռաբեկորները երկկողմանի փակել էին ճանապարհը, սակայն Ճամբարակի տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կարճ ժամանակում քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից տեղափոխել են կողնակների վրա։ Ճանապարհն այժմ երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Օրվա ընթացքում կկատարվեն նաև պայթեցման աշխատանքներ, որից հետո ճանապարհն ամբողջությամբ կմաքրվի քարաբեկորներից։

Նմանատիպ նյութեր