211652_close_icon
views-count1593 դիտում article-date 22:52 12-07-2016

Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում

Երևանի քաղաքապետարանի 2016թ.-ի ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին տեղերում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակում է աշխատանքային շրջայցերը վարչական շրջաններում: Կենտրոն վարչական շրջանում Երևանի քաղաքապետն այցելել է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում բարեկարգվող Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգի: Շուրջ 2.5 հա զբաղեցնող տարածքում բարեկարգման համալիր մոտեցում է ցուցաբերվում: Քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ հանգստի գոտին կապահովվի ոռոգման նոր համակարգով, արտաքին լուսավորության ցանցով, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ: Նախագծի համաձայն՝ միջոցառումներ կազմակերպելու համար այգում կկառուցվի ամֆիթատրոն, շուրջ 2000 քմ-ով կավելացվեն կանաչ տարածքները: Ծրագրի շրջանակում նոր մոտեցում կցուցաբերվի նաև այգու շատրվանային համալիրների կառուցման հարցում, որոնք կառանձնանան իրենց տեսքով ու լուսային ձևավորումով: «Տարեցտարի ավելի է ակտիվանում քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունը, որի շրջանակում զգալի աշխատանքներ են իրականացվել և իրականացվում: Մենք ողջունում ենք նմանատիպ ծրագրերը, հատկապես երբ մասնավորը ներդրում է իրականացնում հանրային վայրերում: Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածում այսօր վերակառուցման լայնածավալ ծրագիր է իրականացվում «Տաշիր» բարեգործական հիմնադրմանի կողմից, ինչի արդյունքում այգում կստեղծվեն լիարժեք հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակում այգում զգալիորեն ավելանալու է կանաչ գոտու ծավալը, և այն կառանձնանա նաև իր ջրային մակերեսով: Այստեղ լինելու է շատրվանների շարք, որոնց կառուցումը աշխատատար է, բայց արդյունքը, համոզված եմ, կգոհացնի բոլորին»,- ընդգծել է քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր