211652_close_icon
views-count989 դիտում article-date 22:14 12-07-2016

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հուլիսի 12-ին, ժամը 16.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 17 հասցեում գտնվող «Հայրենիք» տոնավաճառի ստորգետնյա անցումում քաղաքացու ոտքն արգելափակվել է ճաղավանդակի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Կ. Ս.-ի (ծնվ. 1967 թ.) ոտքը դուրս են բերել արգելափակումից, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: *** Հուլիսի 12-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանուշյան փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1942 թ. ծնված Մ. Գ. -ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր