Մոլորակի հանելուկային և տարօրինակ վայրերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարիանյան իջվածքը Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքն է։
Գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում, Մարիանյան կղզիներից հարավ-արևելք։
Երկարությունը 1500 կմ է։ Ունի V-աձև կտրվածք, թեք լանջեր, հարթ հատակ (1-5 կմ լայնությամբ)։ Առավելագույն խորությունը 11022 մ է։
Մարիանյան իջվածքի խորությունը չափել է խորհրդային «Վիտյազ» հետազոտական նավը, 1957 թվականին։