Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. հունիս ամսվա արդյունքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2016թ. հունիս ամսվա և առաջին կիսամյակի գնահատման ու վերլուծության արդյունքները:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների հունիս ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջանները, երկրորդ հորիզոնականը կիսել են Ավան և Էրեբունի վարչական շրջանները, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանը:
Հունիսի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներորդ, իններորդ և ութերորդ տեղերն էլ, համապատասխանաբար, զբաղեցրել են Կենտրոն, Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջանները:
Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում անցած վեց ամիսների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ տվյալների համաձայն էլ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականն զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ տեղը՝ Ավան վարչական շրջանը: 2016թ. առաջին կիսամյակի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներկուերորդ, տասնմեկերորդ և տասներորդ տեղերն էլ, համապատասխանաբար, զբաղեցրել են Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ վարչական շրջանները: