Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 8-ից 11-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 8-ից 11-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 30-ը:
Բացահայտվել է գողության` 12, խարդախության` 9, յուրացման՝ 3, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու և հարկերից խուսափելու 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 41-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]