211652_close_icon
views-count2261 դիտում article-date 20:06 10-07-2016

Փրկարարներն ապամոնտաժել են երկաթյա դուռը

Հուլիսի 10-ին, ժամը 15.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8բ շենքի բնակարանների բաց պատշգամբի երկաթյա դուռը մասամբ կախվել է պատշգամբից, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարներն ապամոնտաժել են երկաթյա դուռը և տեղափոխել պատշգամբից դեպի ներս:

Նմանատիպ նյութեր