211652_close_icon
views-count8686 դիտում article-date 16:00 10-07-2016

Տեղացած կարկուտը վնասել է հողատարածքներ

Հուլիսի 10-ին, ժամը 10.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ և Քաղսի գյուղերում ժամը 00.00-ից մինչև 00.40-ը տեղացած կարկուտը վնասել է հողատարածքներ: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ կարկտահարության հետևանքով վնասվել են Քաղսի գյուղի 9 և Սոլակ գյուղի 5 տներին հարակից հողատարածքներ: Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին: *** Հուլիսի 10-ին, ժամը 10.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ծաղկաշատի գյուղում ժամը 00.30-ից մինչև 00.50-ը կարկուտ է տեղացել: Վնասի չափերը որոշելու համար ս.թ. հուլիսի 11-ին կկազմվի հանձնաժողով: *** Նշված տարածքները ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չեն վերահսկվում: [b]ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր