Ֆիլոսի վերադարձը. նա Բրեժնևի պես «փայլատակել է». «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Ազգային միասնություն» շարժման մարզային կառույցների հավաքում Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը ելույթի տեքստն ընթերցելիս շփոթել է տողերը, ապա արդարացել, թե «Բրեժնևը որ կարդում էր, մի տող բաց էր թողնում: Իմ մոտ էլ էր…»:
«ՉԻ» - Արա Աբրահամյանի կարգի ինտելեկտուալներն, իհարկե, կարող են նաև շփոթվել, դա խնդիր չէ: Վերջին հաշվով՝ հասարակությունը նոր չէ, որ պետք է ծանոթանա նրա մտքի փայլատակումներին: Այստեղ ուրիշ պրոբլեմ կա. Բանն այն է, որ պրն Աբրահամյանը հայտարարել է նաև, թե քաղաքականություն մտնելու մտադրությունից չի հրաժարվել, այդ հարցում որևէ մեկն իրեն չի կարող խանգարել, իրենք պատրաստ են համագործակցել բոլորի հետ, և ընդհանրապես՝ իրենց դռները բաց են:
Ու ամենավտանգավորը հենց սա է: Փաստորեն՝ մարդը գալիս է բոլորի հետ համագործակցելու: Ընդ որում՝ հայտնի է, որ «Բրեժնևը ում հետ հանդիպում էր, բռնում մի լավ պաչում էր»: Այնպես որ՝ քաղաքական դաշտում թեժ զարգացումներ են սպասվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]